Կարծես թե Բեն Աֆլեքը բոլորովին չի տխրել Ջենիֆեր Լոպեսից իր ամուսնալուծության համար։ Ոչ մի օր չի անցնում, որ նա չհայտնվի ինչ-որ հայտնի գեղեցկուհու շրջապատում։
Եվ եթե մի քանի օր առաջ նրա նախկին կինը՝ Ջենիֆեր Գարներն էր, ում հետ նրանք համալսարան էին ուղեկցել իրենց ավագ դստերը՝ Վիոլետին, ապա այս անգամ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է։ Հանգստյան օրերը դերասանն անցկացրել է ԱՄՆ 35-րդ նախագահի հեռավոր ազգական Քեթլին (Քիք) Քենեդիի ընկերակցությամբ։ Նա 36 տարեկան է, ու դատելով արտաքինից, Աֆլեքի ճաշակով է։
Բենի և Քեթլինի հարաբերությունների կարգավիճակը պարզ չէ: Բայց նրանք միասին այցելել են մի քանի վայրեր, որտեղ սովորաբար հանգստանում են հայտնիները, հաղորդում է Page Six-ը։ Քեթլինը հրաժարվել է անմիջապես մեկնաբանել, իսկ Բենի ներկայացուցիչներն առայժմ անտեսում են լրագրողների հարցերը։