Կարծես ժամանակն է ահազանգել. Քայլի Ջեններն ավելի ու ավելի է «անջատվում» իր շրջապատից։ Նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է Թիմոթի Շալամեին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինսայդերները հայտնում են, որ Թիմոթիի հետ հարաբերություններ սկսելուց հետո Քայլին դադարել է մասնակցել միջոցառումներին՝ հեռանալով իր սոցիալական շրջանակից։ «Քայլին վերածվում է իր եղբորը՝ Ռոբին. նա ընտրում է մեծ մասամբ տնային մարդ լինել: Ակնհայտ է, որ նա ամբողջովին նվիրված է Թիմոթիի հետ շփվելուն», – կիսվել է անանուն աղբյուրը:
Մոդելին հաջողվել է սերտ ընկերություն պահպանել միայն իր մտերիմ ընկերուհու՝ Անաստասիա Կարանիկոլաուի հետ։ Ավելի վաղ խոսվում էր, որ Թիմոթին հեռուստաաստղի թիկունքում հանդիպում է այլ աղջիկների հետ։