«Ես չեմ կարող ասել, որ շատ վիրահատական միջամտությունների եմ դիմել, դրա ապացույցն այն է, որ ես հաճախ տեղադրում եմ իմ մանկության լուսանկարները, որտեղ երևում է, որ շատ քիչ փոփոխություն կա արված: Զարմանալին այն է, որ այսօր, եթե դուրս գանք փողոց, ամեն 2-րդ աղջիկը արել է նույն միջամտությունները, որը ժամանակին արել եմ ես: Էլի կան հայտնիներ, ովքեր շատ ավելի միաջամտություններ են արել, նրանց մասին չգիտեմ ինչու չի խոսվում, միշտ իմ մասին է խոսվել: Երևի ես առաջիններից էի ժամանակին, ու այդպես մնաց, որ իմ ամեն ինչը «սարքված» է:
Իրականությունն այդպիսին չէ, ես շատ գոհ եմ եղել և կամ իմ արտաքինից: Ես լինելով հանրային մարդ, պարտավոր եմ ունենալ շատ լավ արտաքին: Այսինքն, եթե ինձ ինչ-որ բան խանգարում է իմ արտաքինի մեջ, ես կարող եմ դա շտկել: Ես դիմել եմ միջամտությունների ամուսնանալուց, երեխա ունենալուց հետո, որովհետև երեխայից հետո հետձննդաբերական դեպրեսիա է լինում: Հիմա ես շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Դա ինձ համար ամենակարևորն էր»,- «24TV»-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:
Աղբյուր՝ Tert.am