Գրևինը հանդիսանում է տարածաշրջանի ամենածանրաքաշ զեբրերից։ Չափահաս գրևին ցեղատեսակի զեբրը կշռում է մոտ 350-430 կգ, իսկ մարմնի երկարությունը մոտ 3 մետր է։ Պոչը տատանվում է 45-50 սմ։
Գրևի զեբրի ոտքերը ավելի կարճ են, իսկ սմբակները՝ խոշոր։ Գրևի տեսակի զեբրի մոտ հղիությունը ամենաերկարատևն է. ավելի քան 14 ամիս է պահանջվում մեկ զեբրի քուռակ լույս աշխարհ բերելու համար։ Միայն չորս ամիս հետո նորածին քուռակը կարողանում է ոտքի կանգնել։
Այս ցեղատեսակը գտնվում է վերացման եզրին:
Արդեն 5 ամիս է, ինչ 16 ամիս հղիությունից հետո այս ցեղատեսակի զեբրը լույս աշխարհ է բերել աշխարհում առաջին պուտավոր զեբրին: Անասնաբույժները հավատացնում են, որ սա մուտացիայի հետևանք է և նման փոփոխություններ կատարվոմ են նաև այլ կենդանիների սերունդների մոտ:
Նրանց հավաստմամբ՝ ընդամնեը 50 տարի անց ողջ կենդանական աշխարհը ենթարկվելու է այնպիսի փոփոխությունների, որ շատ կենդանիների դժվար է լինելու անգամ ճանաչել:
Այսպիսի մուտացիաների ենթարկվում է նաև մարդու գենը, սաայն 5-10 անգամ ավելի դանդաղ: