Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան էջում «Haykos Friends Day» միջոցառումից լուսանկար է հրապարակել Հայկոյի որդու՝ Արմանի հետ և կից գրառում արել: Գրում է Tert.am-ը։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժ եղբայր»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ օգոստոսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի 51-ամյակի առթիվ կազմակերպվել էր հատուկ միջոցառում՝ «Haykos Friends Day», որտեղ ներկա էին երգչի մտերիմներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները:



