Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Մրայա Քերին հայտնել է մորը՝ Պատրիսիայի, և քրոջը՝ էլիսոնի մահվան մասին: Ինչպես գրում է BBC-ն, երգչուհին ի հայտարարության մեջ նշել է մայրն ու քույրը մահացել են նույն օրը։
«Սիրտս կոտրվել է, ես կորցրել եմ մորս հանգստյան օրերին։ Ողբերգական զուգադիպության հետևանքով, ցավոք, նույն օրը կյանքից հեռացել է նաև քույրս», – հայտնել է Քերին՝ հավելելով, որ երջանիկ է եղել մոր հետ անցկացնել նրա մահվանից առաջ վերջին շաբաթը:
Մոր և քրոջ մահվան պատճառները երգչուհին չի հայտնել՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքի իրավունքը: Պատրիսիա Քերին 87 տարեկան էր, իսկ Էլիսոն Քերին՝ 63։
Երգչուհու հայրը՝ Ալֆրեդը, մահացել է 2002 թվականին՝ 72 տարեկանում, քաղցկեղից։
55-ամյա Քերիի հարաբերությունները մոր ու քրոջ հետ բավական բարդ են եղել։ Երգչուհին իր հուշերում գրել էր, որ իր համար ավելի անվտանգ է չշփվել քրոջ և եղբոր՝ Մորգանի հետ։
Պատրիսիա Քերին նախկինում օպերային երգչուհի է եղել և երգեցողություն էր դասավանդում։ Իր հուշերում Մրայա Քերին պատմել է, որ մոր հետ հարաբերություններում դժվարությունների պատճառը մասնագիտական մրցակցությունն էր։
Գրքի հրապարակումից հետո Քերիի քույրը՝ էլիսոնը դատի է տվել նրան՝ պահանջելով 1,2 միլիոն դոլար հսկայական հուզական տառապանքի համար։