Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի երկրպագուները մինչև վերջերս կարծում էին, որ նրանց ամուսնալուծության մասին լուրերը չափազանցված են։ Սակայն տեղեկությունը հաստատվել է։ Ինչպես պարզվեց, նախաձեռնողը երգչուհին է եղել։ Չնայած սկզբում նա փորձել է փրկել ամուսնությունը։
Ըստ ինսայդերի՝ արտիստուհին արել է այն ամենը, ինչ հնարավոր է։ Հայտնին հույս ուներ, որ կարող է ամեն ինչ պարզել։ «Նրանք սիրում են միմյանց։ Ջեյ Լոն նա չէ, ով հեշտությամբ հանձնվում է: Նրա համար տանջանք էր փոփոխությունների սպասելը, նրա համար աներևակայելի դժվար էր, որ Բենը որոշեց խզել նրանց միությունը և շարունակել իր կյանքը՝ թողնելով նրան: Ամուսնալուծության հայց ներկայացնելուց հետո նա կարծես թե թեթևացած էր զգում»,- People-ին ասել է աղբյուրը:
Երգչուհու շրջապատում գտնվողներն ավելացրել են, որ այժմ նրա կողքին են ընտանիքն ու ընկերները։ Հարազատները լիովին աջակցել են Լոպեսի՝ Աֆլեքին լքելու որոշումը։ «Ջենիֆերի հետ ամեն բան լավ կլինի: Նա ուժեղ է և միշտ առաջին տեղում է»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ աստղը փաստաթղթերն ինքն է ներկայացրել՝ առանց փաստաբանի օգնության։ Հաղորդվում է, որ կատարողը ծրագրում է մոտ ապագայում կապ հաստատել իրավաբանական ընկերության հետ։ Աֆլեքը դեռ հակընդդեմ հայցեր չի ներկայացրել: Դերասանը նախապես տեղյակ է եղել կնոջ գործողություններից. նա համաձայնել է բոլոր պայմաններին ու տեղափոխվել առանձին տուն։