Տերմինատորի 77-ամյա աստղը միացրել է հոր ռեժիմը և 26-ամյա որդու հետ էպիկական հեծանվարշավի է գնացել։ Նրանք լուսանկարներ են հրապարակել Տորոնտոյից։
Առնոլդն ու Ջոզեֆը ներկայացել էին փոշոտ-կապույտ շապիկներով, մուգ շորտերով և առանց քուղերի կոշիկներով։ Ջոզեֆ Բաենան Առնոլդ Շվարցենեգերի և նրա երկարամյա տնային տնտեսուհի Միլդրեդ Բաենայի որդին է։ Երիտասարդը մեծանալով էլ ավելի է նմանվում իր հայտնի հորը, նա նաև խաղում է ֆիլմերում, գրում է People-ը։
Ի դեպ, հակառակ տարածված կարծիքի, Առնոլդը «ագահ» չէ իր ապօրինի որդուն իր ազգանունը տալու հարցում։ Պարզապես երիտասարդը որոշել է հաջողության հասնել ինքնուրույն և հույսը չդնել հոր աջակցությանը: Այնուամենայնիվ, նրանք ջերմ հարաբերություններ են պահպանում այս տարիների ընթացքում։