Ջեննա Օրտեգան խոսել է իր մասին երբևէ շրջանառված ամենախենթ լուրերի մասին: Դերասանուհուն վերագրում էին Ջոնի Դեփի հետ սիրավեպ։
Այս մասին 21-ամյա աստղը խոսել է Buzzfeed-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ լուրերը հայտնվել են որոշ պարբերականների կողմից հրապարակված մեջբերումների շնորհիվ. «Հավանաբար, եթե ես լուրջ հարաբերություններ ունենայի Ջոնի Դեփի հետ, կուզենայի, որ բոլորը մեզ հանգիստ թողնեին»։ Ինքը՝ Ջեննան, վստահեցնում է, որ այս խոսքերն անգամ չի ասել։
«Սա այնքան խենթ է ինձ համար: Ես երբեք նման բան չեմ ասել։ Երբեմն լրագրողներն այնպիսի մեջբերումներն են անում, որ ես դա բավականին ծիծաղելի եմ համարում»,- ասել է Օրտեգան:
Բայց աստղի երկրպագուները ոչ միայն հավատացել, այլև յուրովի են մեկնաբանել նրա խոսքերը: Արդյունքում Դեփի և նրա աղջկանից փոքր դերասանուհու սիրավեպի մասին տեղեկությունները լայն հնչեղություն ստացան։ «Ես նկարահանման հրապարակում Ռիչարդ Գրանտի հետ էի: Նա մոտեցավ ինձ և պարզապես ասաց. «Օ, ուրեմն դու և Ջոննին…»: Եվ ես ծիծաղեցի, որովհետև ես… ես չեմ ճանաչում այդ մարդուն», – ավելացրել է նա: