Սալմա Հայեկը ամառվա մնացած մասն անցկացնում է Իբիցայում։ 57-ամյա դերասանուհին բիկինիով նոր լուսանկարներ է հրապարակել զբոսանավի վրա հանգստից։ «Դեղին բիկինի + սպիտակ մազեր = կատարյալ համադրություն»,- գրառումը մակագրել է միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոյի կինը։
«Ֆրիդա» ֆիլմի աստղը երբեմն սոցիալական ցանցերում լողազգեստով նկարներ է տարածում, և նրա կազմվածքն ամեն անգամ հիացմունք է առաջացնում իր հետևորդների մոտ։ «Կատարյալ համադրություն», «Դու միշտ հիասքանչ ես», «Աստված, կուզենայի, որ ես քո գեղեցկությունն ունենայի», «Մոլորակի ամենագեղեցիկ կինը»:
Բաժանորդներից մեկը նշել է, որ Սալման անկեղծ նկարներ է հրապարակում իբր ուշադրության պակասի պատճառով։ «Եզրակացություն, աղջիկներ. դուք կարող եք լինել 57-ամյա գերաստղ, ամուսնացած լինել Եվրոպայի ամենահարուստ տղամարդու հետ և դեռևս գտնել սեռական բովանդակություն հրապարակելու անհրաժեշտությունը»:
Նախկինում մեքսիկացի դերասանուհին մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքին։ Հայեկը դարձել է շոու-բիզնեսի այն սակավաթիվ ներկայացուցիչներից մեկը, ով պատիվ է ունեցել մասնակցելու միջոցառմանը։
Հիշեցնենք, որ Սալմա Հայեկը 2009 թվականից ամուսնացած է Kering նորաձևության կոնգլոմերատի 62-ամյա սեփականատեր Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ։ Զույգն ունի 16-ամյա դուստր՝ Վալենտինան։