Հայտնվել են հղի Մարգո Ռոբիի նոր լուսանկարները: Դերասանուհուն լուսանկարել են ամուսնու՝ Թոմ Աքերլիի հետ զբոսնելիս։ Աստղը սպիտակ վերնաշապիկի տակ կրել է կրոպ տոպ՝ արձակելով ներքևի կոճակները։ Դատելով բացված փորից՝ արտիստուհին գտնվում է հղիության վերջին ամիսներին։
Այժմ զույգը գտնվում է Սարդինիայում, որտեղ էլ դերասանուհին պատրաստվում էփոքրիկի լույս աշխարհ գալուն, հայտնում է People-ը։
Հիշեցնենք, որ Մարգոյի կարգավիճակի մասին հայտնի դարձավ հուլիսին։ Նույնիսկ այն ժամանակ աստղին չէր հաջողվել թաքցնել փորը հագուստի տակ։ Ռոբին և նրա ամուսինը չեն մեկնաբանել հղիությունը։ Սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը վստահեցրել է, որ զույգը շատ երջանիկ է։