Էմիլի Ռատակովսկին Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել իր երեք տարեկան որդու՝ Սիլվեստրի հետ։ Նկարներում 33-ամյա մոդել-դերասանուհին երեխայի հետ լողանում է (Էմիլին արդեն քննադատվել է դրա համար) և հանգստանում սրճարանում։ Էմիլին իր մանկության լուսանկարը համեմատել է նաև որդու լուսանկարի հետ, ում նա անվանում է Սլայ։
Էմիլի Ռատակովսկին որդուն լույս աշխարհ է բերել 2021 թվականին, երբ նա ամուսնացած էր պրոդյուսեր Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ։ Նրանք ամուսնացել են 2018 թվականին՝ հանդիպելուց մի քանի շաբաթ անց։ Առաջին երեխայի ծնվելուց մեկ տարի անց Էմիլին իմացավ ամուսնու մշտական դավաճանությունների մասին։ Զույգը բաժանվել է 2022 թվականին։
Ամուսնալուծությունից հետո Ռատակովսկին բազմաթիվ կարճ հարաբերություններ է ունեցել Փիթ Դևիդսոնի, Ստեֆան Բաքի և Հարրի Սթայլսի հետ։ Մոդելը հայտարարել է, որ «չկա ավելի լավ բան, քան ամուսնալուծվելը մինչև 30 տարեկանը» և ասել, որ ինքը «որոշել է հանդիպել» նրանց հետ, ովքեր «կհրավիրեն իրեն ճաշի»։