Քևին Քոսթները երկար ժամանակ հոլիվուդյան գեղեցիկ տղամարդու համբավ է ունեցել: Բայց կարծես 69-ամյա դերասանն առողջական լուրջ խնդիրներ ունի արևայրուքով ընդունելու հանդեպ սիրո պատճառով։
Դերասանի սոցիալական ելույթներից մեկի ժամանակ Քոսթների գործընկերները նկատել են, որ նրա մաշկը շատ է փոխվել։ Դեմքը կարծես արևահարված լիներ, ճակատին ու աչքերի շուրջ կնճիռներ ու ծալքեր են գոյացել։
«Նրա վիզն ամենավատն է։ Գորտն ավելի լավ մաշկ ունի, քան Քևինը: Թվում է՝ նա մոռացել է, թե այդ բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները ինչ վնաս կարող են պատճառել: Սա կարող է հակադարձ արդյունք տալ նրա վրա», – Radar Online-ին ասել է ինսայդերներից մեկը:
Հրապարակման մեկ այլ աղբյուր հաստատում է, որ Քոսթներն իսկապես մաշկային խնդիրներ ունի։ Դերասանը բժշկական օգնության կարիք ունի, հակառակ դեպքում իրավիճակը կարող է լրջորեն վատթարանալ և վերածվել ուռուցքի։