Որքան էլ Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին ուրախացնում են իրենց հետևորդներին արևոտ լուսանկարներով, կուլիսներում ամեն ինչ շատ տխուր է։ Երգչուհին ստեղծագործական ճգնաժամի մեջ է, որն էլ անդրադառնում է նրա սիրելիի վրա:
Քեթի Փերիի երաժշտական վերադարձը «Woman’s World» սինգլով անհաջող էր։ Նա բախվեց երկրպագուների հակազդեցությանը, ովքեր այն անվանեցին «զզվելի աղբ»: Նրանք չեն ներել նրան իր համագործակցության համար պրոդյուսեր Dr. Luke-ի հետ, որին երգչուհի Քեշան մեղադրել է բռնության մեջ։
Այս ամենի համար վճարում է Օռլանդո Բլումը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ նա դժվարություններ է ապրում ընտրյալի հուզական ֆոնի պատճառով։ «Օռլանդոն փորձում է ուրախացնել նրան շքեղ արձակուրդով, բայց նա տրամադրություն չունի զվարճանալու և հանգստանալու: Խեղճ տղան հսկայական բեռ է կրում»,- ասել է աղբյուրը Radar Online-ին:
Ինսայդերը նշել է, որ Փերին փորձում է իր վիճակը հրապարակավ չցուցադրել, սակայն ստեղծված իրավիճակից շատ խուճապի է մատնված։ Խնդիրներ առաջացան ոչ միայն երգի, այլեւ «Woman’s World» տեսահոլովակի հետ կապված։ Այն քննադատվել է սեքսիզմի և գռեհկության համար։ Իսկ մեկ այլ երգի համար տեսահոլովակ նկարահանելը նույնիսկ օրենքի հետ է խնդիրներ առաջացրել։ Պարզվում է՝ այն նկարահանվել է պահպանվող լողափում՝ առանց թույլտվության։