Balenciaga նորաձևության տունը կրկին քննարկումների տեղիք է տվել իր նոր հավաքածուով։
Սկանդալային 1660 դոլար արժողությամբ պատռված վերնաշապիկներից և 1447 դոլար արժողությամբ սվիտերներից հետո, բրենդը ներկայացրել է պատռված էֆեկտով զուգագուլպաներ, որոնք արժեն 1490 դոլար:
Իտալական արտադրության զուգագուլպաները ապրանքանիշի կայքում նկարագրված են որպես «տեխնիկական տրիկոտաժ»՝ «պատռված էֆեկտով և կրկնակի կոնտրաստ գործվածքով»: Դրանք հասանելի են սև և բաց բեժ գույներով և ունեն մի քանի անցք ոտքերի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Balenciaga նորաձևության տունը կպչուն ժապավենի տեսքով թևնոց է ներկայացրել։
