Անջելինա Ջոլին Վենետիկի 81-րդ կինոփառատոնին ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Մարիա»-ն, որում մարմնավորել է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհի Մարիա Կալլասին:
Նրա հետ միասին լուսանկարիչների առջև է հայտնվել կենսագրական ֆիլմի ռեժիսոր Պաբլո Լարենը։ Համացանցում քննարկման թեմա են դաևձել Անջելինա Ջոլիի ձեռքերը։
«Ես նախկինում տեսել եմ տարբեր երակներ, բայց ոչ մի նման բան…», «Նա զարմանալի է, բայց ի՞նչ է կատարվում նրա ձեռքերի հետ: Նրանք սարսափելի են», «Նրա ձեռքերի երակները նման են իմ այգու ծառերին: Թվում է, թե 49-ից շատ ավելի մեծ է», «Զարմանալի երակներ՝ ֆլեբոլոգի երազած հիվանդը…», «Բայց այս երակները, նորմա՞լ են», «Իմ նիհար 90-ամյա տատիկը նման ձեռքեր չունի»,- մեկնաբանել են ընթերցողները՝ Ջոլիի՝ կարմիր գորգից Daily Mail-ի կադրերը դիտելուց հետո։
Աղբյուր` Panorama.am