Բրեդ Փիթն ու Ինես դե Ռամոնը հայտնվել են Վենետիկի կինոփառատոնի չորրորդ օրը, հայտնում է Daily Mail-ը։
Դերասանը իր արտաքին տեսքի համար ընտրել է սպիտակ վերնաշապիկ և կանաչ վանդակավոր տաբատ, իսկ աղջիկը ներկայացել է շապիկով և մինչև հատակը հասնող կիսաշրջազգեստով։ Սիրահարները ներկայներին ջերմորեն ողջունել են։ Հուսով ենք, որ շուտով նրանց միասին կտեսնենք կարմիր գորգի վրա։
Բրեդ Փիթը Վենետիկում կներկայացնի «Միայնակ գայլեր» ֆիլմը, որում նկարահանվել է Ջորջ Քլունիի հետ։ Ի դեպ, նրա նախկին կինը՝ Անջելինա Ջոլին արդեն ցուցադրել է իր «Մարիա» ֆիլմը և բավականին հաջող։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Ինես դե Ռամոնը հանդիպում են 2022 թվականի աշնանից։ Ինսայդերները բազմիցս հայտնել են, որ զույգի հարաբերությունները շատ լուրջ են։ Հիմա նրանք մտածում են երեխաներ ունենալու մասին, հարսանիքը ևս մոտ է։