Ադելը ևս մեկ անգամ հաստատել է Ռիչ Փոլի հետ նշանադրության ֆոնին երաժշտությունից դադար վերցնելու իր ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Այդ մասին 36-ամյա երգչուհին հայտարարել է բեմի վրա՝ Գերմանիա կատարած շրջագայության ժամանակ։ Արտիստն ասել է, որ երաժշտական գործունեությունից ընդմիջումը կտևի «անհավանական երկար»։ Նախ Ադելը պլանավորված համերգներով հանդես կգա Լաս Վեգասում, որը տեղի կունենա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Ի դեպ, դեռ հուլիսին կատարողն ասել էր, որ շրջագայության ավարտից հետո այլևս չի նախատեսում աշխատել նոր երաժշտության վրա։
Հիշեցնենք, որ Ադելը Ռիչ Փոլի հետ նշանադրության մասին հայտարարել էր Մյունխենում իր համերգի ժամանակ, երբ կարդացել էր երկրպագուի պաստառի վրա՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»։ Նա պատասխանել է. «Չեմ կարող, որովհետև ես արդեն ամուսնանում եմ»: Իսկ հետո նա ցույց է տվել նրան նշանադրության մատանին հսկայական ադամանդով։