Հղի Քարդի Բին վերամիավորվել է Offset-ի հետ հանուն որդու

Հղի լինելով երրորդ երեխայով՝ Քարդի Բին այս շաբաթավերջին վերամիավորվել է իր նախկին ամուսնու՝ Օֆսեթի հետ՝ նշելու իրենց որդու՝ Ուեյվի երրորդ ծննդյան տարեդարձը:

Երգչուհին առաջին անգամը չէ, որ փորձում է երկրպագուներին ցույց տալ, որ ինքն ու Օֆսեթը կարողացել են ընկերական հարաբերությունների մեջ մնալ։ Քարդին Ինստագրամ սոցիալական ցանցում տարածել է որդու ծննդյան տոնակատարության կադրերը՝ առանձին Stories նվիրելով իր նախկին ամուսնուն: Դատելով լուսանկարներից ու տեսանյութերից՝ նախկին սիրահարները հանուն երեխայի կարողացել են միասին լավ ժամանակ անցկացնել։ Ի դեպ, Օֆսեթն իր բլոգում տեղադրել է նաև հղի Քարդիի նկարները՝ գրկած իրենց ընդհանուր որդուն։

Հիշեցնենք, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնացել են 2017թ. Երկու տարի անց նրանք դուստր ունեցան՝ Կալչե Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվեց նրանց որդին՝ Վեյվը։ Զույգը բարդ հարաբերություններ է ունեցել. 2020 թվականի աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն հետագայում մտափոխվել է։ Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ Օֆսեթի դավաճանության մասին, ինչի պատճառով Քարդին կրկին սկսեց խոսել ամուսնալուծության մասին։ Օգոստոսի սկզբին արտիստուհին իսկապես զարմացրեց երկրպագուներին՝ նախ հայտարարելով Օֆսեթից բաժանվելու մասին, իսկ հետո երրորդ հղիության մասին: