«Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը». «Hayat Project»-ը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել նվիրված Արցախին: Երգի երաժշտությունը և խոսքերը՝ Ռուբեն Մխիթարյանի, տեսահոլավակի ռեժիսորն է Արա Ղազարյանը:
«Իմ ընկալմամբ այս երգը պետք է գրվեր 1991 թվականին, գուցե դրանից հետո մենք ունենայինք հայրենիքի մասին այլ ընկալունակություն ունեցող հասարակություն: Այս երգը մեր մասին է, այս երգը սիրո մասին է, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման զգացմունքի մասին է: Այս երգը նաև ներելու, համախմբվելու և պայքարելու մասին է: Ես երևի ավելի լավ երգ իմ կյանքում կգրեմ, բայց ավելի կարևոր երգ՝ հաստատ չեմ գրի»,- Ինստագրամի սթորի բաժնում, երգի մասին նշել է Ռուբեն Մխիթարյանը: