Սոցցանցերում հայտնվել են Ջոնի Դեփի դստեր՝ Լիլի-Ռոուզի նոր լուսանկարները։ «Կուռք» սերիալի 25-ամյա աստղը կիսամերկ կեցվածք է ընդունել ծովափին։ Դերասանուհին վարդագույն լողազգեստով կեցվածք է ընդունել մայրամուտի ֆոնին՝ ծածկելով կուրծքը՝ մի նկարում՝ ձեռքերով, մյուսում՝ էմոջիով։
Մեկնաբանություններում հետևորդները ուշադրություն են դարձրել Լիլի-Ռոուզի սլացիկ կազմվածքին, ով վերջին շրջանում հազվադեպ է նոր լուսանկարներով կիսվում։ «Ջրահարսների թագուհի», «Նա պարզապես կատարյալ է», «Նա ամենագեղեցիկ աղջիկն է, որին ես երբևէ տեսել եմ», – գրել են օգտատերերը։
Լիլի-Ռոզ Դեփը Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրն է։ Դերասանուհու ծնողները միասին են եղել 1998-ից 2014 թվականներին։ Լիլի-Ռոուզը կրտսեր եղբայր ունի՝ Ջոնը։ Լուրեր են պտտվում, որ 61-ամյա Ջոնի Դեփը հանդիպում է 29-ամյա Յուլյայի հետ, սակայն օրերս աղջիկն ակնարկել է, որ իրեն և դերասանին կապում է միայն ընկերությունը։
Դեփն առավել հայտնի է վիճահարույց «Կուռք» հեռուստասերիալում իր դերով, որը քննադատության է ենթարկվել սեքս-տեսարանների առատության համար: Շուտով էկրան կբարձրանա «Նոսֆերատու» սարսափ ֆիլմը, որում գլխավոր դերը խաղացել է Լիլի-Ռոուզը։