Թեյլոր Սվիֆթը պատրաստվում է հրատարակել իր առաջին գիրքը

Թեյլոր Սվիֆթը որոշել է «բարձրացնել» իր ժողովրդականությունը ոչ միայն որպես երգչուհի։ Շուտով նրա ստեղծագործությունները կարող են հայտնվել գրախանութների դարակներում։

Վերջերս աստղը ապրանքանիշ է գրանցել իր դեբյուտային վեպի անվան և իրավունքների համար, գրում է The Sun-ը։ Թեյլորը գրել է գիրք, որը կոչվում է «Աղջիկը՝ աղջիկ անունով», երբ դեռ դեռահաս էր:

2012 թվականին հյուրախաղերի ժամանակ Սվիֆթը պատմել է, թե ինչպես է որոշել գրել գիրքը. «Իմ բոլոր ընկերները վերադարձել են Փենսիլվանիա, ուստի ես անելիք չունեի: Հետո իմ գլխում այն ծագեց։ Ես պատրաստվում եմ վիպասան դառնալ ու վեպեր գրել։ Սա կլինի իմ կարիերայի ուղին»:

Նոր ապրանքանիշն ընդգրկում է ոչ միայն գրքի տարբերակը, այլ նաև հարակից արտադրանքները, ինչպես նաև աուդիո տարբերակները: Սա երկրպագուներին հույս է տալիս, որ Թեյլորի աշխատանքը վերջապես լույս կտեսնի: