Փիթ Դևիդսոնը վերադառնում է վերականգնողական փուլի. In Touch Weekly-ի ինսայդերներից մեկը պատմել է է, որ այս անգամ դա աղջկա պատճառով է:
Աղբյուրը նշել է, որ Stranger Things-ի դերասանուհի Մադլին Քլայնից բաժանվելուց հետո նրա պահվածքը շատ է փոխվել։ «Փիթը շատ ծանր տարավ բաժանումը։ Ինչ-որ պահի նա անգամ մտածում էր, որ նա իր միակն է»,- հայտնում է անանուն հեղինակը։ Ինսայդերը նաև նշել է, որ զույգը «շատ ընդհանրություններ ուներ»։
Հիշեցնենք, որ Փիթ Դևիդսոնը հայտնի է Քիմ Քարդաշյանի, Արիանա Գրանդեի, Ֆիբի Դայնևորի և այլ աստղերի հետ ունեցած սիրավեպերով։ Կատակերգու դերասանը բաժանվել է Մադլին Քլայնից մեկ տարի հանդիպելուց հետո: Զույգը չի մեկնաբանել իր սիրավեպը և գրեթե երբեք չի հայտնվել հանրության առաջ։ Ինսայդերները բազմիցս նշել են, որ զույգի մոտ ամեն ինչ լուրջ է. «Նրանք շատ են սիրում միմյանց։ Փիթի մայրիկն ու քույրը Մադլինին շատ են հավանում»: Սակայն այս ամառ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։