Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Տեսանյութում Անահիտը դաշնամուր է նվագում և կատարում ամուսնու՝ Հայկոյի «Մի խոսքով» երգը։ Նա իր երկրպագուներին խնդրել է խիստ չդատել իր կատարումը։ Դե, իսկ երկրպագուներն էլ միայն դրական և ջերմ խոսքերով են ողողել տեսանյութի մեկնաբանություների դաշտը։
«Շնորհակալ եմ Հայկոյին խոսելու հնարավորություն տալու համար։ Խիստ մի դատեք կենդանի ու առանց ձայնային շտկումների կատարումը: Ինչքան լավ եմ ես ինձ զգում ստեղծագործական աշխատանքում: Այսուհետ ամուսնուս ձայնագրման ստուդիան կդառնա իմ երկրորդ տունը։ Ինձ համար այստեղ շատ հարմարավետ է»,- գրել է երգչուհին տեսանյութի մեկնաբանության դաշտում։