«Միլենայի 16-ամյակի առթիվ անակնկալ արեցինք». Լիլուն նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգչուհի Լիլուն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ աղջիկ» անունով: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է:

«Համոզված եմ, որ այս երգը գրեթե բոլոր աղջիկների մայրիկները սիրելու են: Չնայած ճաշակին ընկեր չկա, բայց իմ կարծիքով՝ շատ սիրվելու է երգը: Այս երգը ստեղծվել է հատուկ Միլենայի՝ մեր ընկերներից մեկի աղջկա համար, ում 16-ամյակն էր 2 օր առաջ: Շատ գեղեցիկ ու հուզիչ անակնկալ արեցինք նրա համար, բոլորը շատ տպավորված էին», պատմել է երգչուհին: