Կրիշտիանու Ռոնալդուն չի զսպել կրքոտ զգացմունքները Ջորջինա Ռոդրիգեսի հետ շքեղ զբոսանավում հանգստանալիս

Կրիշտիանու Ռոնալդուն սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ ժամանակ է անցկացրել Սեն Տրոպեում զբոսանավի վրա ։ Զույգը երջանիկ տեսք է ունեցել արևայրուք ընդունելիս:

Ջորջինան հանգստի համար ընտրել է սպիտակ անկեղծ լողազգեստ, որը տպավորիչ կերպով ընդգծում է նրա կազմվածքը։ Ռոնալդուն չի հեռացել կնոջից և չի ամաչել նրա հանդեպ կրքոտ զգացմունքներ դրսևորել։ Երբ աղջիկը ջրից զբոսանավ է բարձրացել, ֆուտբոլիստը ձեռքը դրել է նրա հետույքին։ Ռոդրիգեսը մերսել է ամուսնու ուսերը, մինչ նա արևայրուք էր ընդունում։

Ի դեպ, պապարացիներն առաջին անգամ են լուսանկարել զույգին այն բանից հետո, երբ Ռոնալդուն Ջորջինային իր կին է անվանել: Այդ մասին նա պատահաբար բացահայտել է, երբ խոսել է տնային մարզումների մասին ։

Հիշեցնենք, որ Կրիշտիանուի և Ռոդրիգեսի գաղտնի հարսանիքի մասին լուրերը հայտնվել էին դեռևս 2019 թվականին։ Սակայն նրանցից ոչ ոք չի հաստատել այդ տեղեկությունը։