Աշխարհահռչակ երգչուհի Թեյլոր Սվիֆթը տեղ է գտել արտասահմանյան հայտնիների ամենահարուստ կանանց հնգյակում ՝ զբաղեցնելով չորրորդ տեղը: Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար: Վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է Օփրա Ուինֆրին ՝ 3 մլրդ դոլարով:
Երկրորդ տեղում Քիմ Քարդաշյանն է՝ 1,7 մլրդ դոլար, երրորդ տեղում Ռիհաննան է (1,4 մլրդ դոլար): Իսկ հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել Է Մադոննան։ Forbes-ի տվյալներով ՝ այս պահին երգչուհին վաստակել է 580 միլիոն դոլար:
Ի դեպ, Ռուսաստանում ամենահարուստ կինը ճանաչվել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը ։ Գործարար կնոջ կարողությունը գնահատվում է 5,5 մլրդ դոլար: