Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրն առաջին անգամ իր ինստագրամյան էջի Stories բաժնում խոսել է մոր հիվանդության մասին:
Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը հունից դուրս է եկել մոր հիվանդության շուրջ պտտվող սուտ լուրերի պատճառով և իր վրդովմունքն արտահայտել է ինստագրամյան էջում:
Հրապարակման մեջ նա հորդորել է լրագրողներին պատասխանատվությամբ վերաբերվել իրենց տարծած տեղեկատվությանը և հանուն ռեյտինգի չհորինել կեղտոտ ստեր: Նա նաև շնորհակալություն է հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր սրտանց ցավում են և ամեն կերպ փորձում են աջակցել դերասանուհուն ու նրա ընտանիքին:
Հիշեցնենք, որ ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մոտ հայտնաբերվել էր ուղեղի քաղցկեղ: Նա գտնվում է հիվանդության վերջին փուլում: Դերասանուհին այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ: Նա մի քնաի օր է, ինչ կոմայի մեջ էր և միացված էր արհեստական շնչառության սարքին: Բարեբախտաբար, նրա վիճակը կայունացել է: