Սալմա Հայեկը նշել է իր 58-ամյակը։ Ի պատիվ ծննդյան տարեդարձի, դերասանուհին կիսվել է լողազգեստով լուսանկարով։ Դերասանուհին պարզաբանել է, որ նկարներն արվել են այս ամառ՝ նշելով, որ դեռ հիանալի տեսք ունի։
Ի դեպ, աստղի տոնավորված կազմվածքին կարելի է նախանձել։ Բաժանորդները բազմիցս նկատել են, որ Սալման զարմանալի մարմին ունի, որն արժանի է հաճոյախոսությունների։ «Աստված իմ, դու այնքան երիտասարդ տեսք ունես», «Վաու, դու աներևակայելի գեղեցիկ տեսք ունես», – մեկնաբանել են հետևորդները:
Հիշեցնենք, որ Սալման ավելի վաղ կիսվել էր 1999 թվականի բիկինիով լուսանկարով։ Նա խնդրել է երկրպագուներին համեմատել, թե որքան է փոխվել իր կազմվածքը:
Ի դեպ, Հայեկն ասել է, որ երբեք չի օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ Արտիստուհու խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը ճիշտ սնվելու և մարզվելու մեջ է։