54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը չի պատրաստվում ավարտել կարիերան և պատրաստ է վերադառնալ ակտիվ աշխատանքի։ Ինչպես հայտնում է WWD-ն, աստղը լքել է իր հին մոդելային գործակալությունը և պայմանագիր կնքել IMG Models-ի հետ։
«Ես ոգևորված եմ միանալու IMG Models ընտանիքին: Ես տպավորված եմ նրանց կրքով, պրոֆեսիոնալիզմով և երկարաժամկետ ծրագրերով: Ահա թե ինչու ես չեմ կարող սպասել իմ կարիերայի նոր էջին և աշխատել ավելի զարմանալի նախագծերի և արշավների վրա»,- ասել է Կլաուդիա Շիֆերը։ Մոդելային գործակալությունը նախատեսում է հետագայում զարգացնել Կլաուդիա Շիֆերի կարիերան նորաձևության, գեղեցկության և ապրելակերպի ոլորտներում։
Ի դեպ, անցյալ տարի Կլաուդիա Շիֆերը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվեց պոդիումին. մոդելը ներկայացավ Versace-ի ցուցադրությանը։ Այնուհետև նորաձևության տունը պայմանագիր կնքեց նրա հետ և դարձրեց նրան 2024 թվականի գարնանային արշավի դեմքը։