«2020-ի հրեշտակները». Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարում 44-օրյայի մասնակից բժիշկների մասին  

««2020-ի հրեշտակները» ֆիլմը պատմում է 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակից բժիշկների մասին: Հանդիպում ենք բժիշկների հետ, ամբողջ պատմությունը կառուցելով եղած իրական դեպքերի վրա: Այն, ինչ ես տեսա պատերազմի ժամանակ, բժիշկների կողմից արված աշխատանքը, յուրաքանչյուր բժիշկ արժանի է, որ իր մասին ֆիլմ լինի»,- խոսելով նոր ֆիլմի մասին՝ պատմում է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Գրում է Tert.am-ը:

 Նրա խոսքով՝ «2020-ի հրեշտակները» ֆիլմը նվիրյալների և նվիրվածության մասին է։

Ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են, ռեժիսորը հանդիպումներ է ունենում դերասանական կազմի և պատերազմի մասնակից բժիշկների հետ:

«Ավելի քան մեկ տասնամյակ է, որ ես կինոարվեստի միջոցով պատմում եմ Արցախի, իմ ժողովրդի անցած փորձությունների և իր հայրենի հողի վրա մարդու ապրելու արդար իրավունքի մասին»,- նշում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: