Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ մեկնել է այլ երկիր։ «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակված կարճ տեսանյութերից կարելի է ենթադրել, որ նա մեկնում է մշական բնակության։
Ընկերներից մեկն այլ երկրում Անահիտին նոր ու գեղեցիկ կյանք կառուցելու մաղթանք է հղել։
«Լացակումած Անահիտին ճանապարհում ենք»,- տեսանյութում նշում է նա։
Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր որդու նկարն ու գրել. «Մեզ սպասվում է ամենագեղեցիկ ու հեքիաթային կյանքը, խոստանում եմ քեզ»։