Հայտնի դերասան Ջորջ Քլունին և կինը՝ Ամալ Քլունին, դարձել են Վենետիկի կինոփառատոնի ամենաոճային զույգը։ Այս մասին գրում է Panorama.am-ը:
Նրանք հայտնվել է կարմիր գորգի վրա «Միայնակ գայլեր» ֆիլմի պրեմիերային։ 63-ամյա հոլիվուդյան դերասանը դասական սև կոստյումով է։ Վենետիկի կինոփառատոնի համար Ամալ Քլունին ընտրել է կիտրոնի գույնի շքեղ զգեստ՝ զարդարված սպիտակ ժանյակով։
Համացանցում զույգն արդեն ճանաչվել է փառատոնի ամենաշլացուցիչ ու ոճային զույգը։ Շոուների միջև ընդմիջումների ժամանակ Քլունիները զբոսնել են Վենետիկում։ Այս տարի նրանք նշում են ամուսնության տասնամյակը։ Երկրպագուները վստահ են, որ ժամանակի ընթացքում դերասանն ու իր ընտրյալը միայն ավելի երջանիկ ու սիրահարված են։