Անի Քոչարի սիրտը վիրահատել են. նա հիվանդանոցից հրապարակում է արել

Լրագրող, մոդել Անի Քոչարի սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Անին տեղեկացրել է ինստագրամի միջոցով: Նա հիվանդանոցից լուսանկար է տեղադրել և կից գրառում արել: Գրում է Tert.am-ը:

«Բոլոր սրտացավ մարդկանց, բոլոր անհանգստացողներին. վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է: Շուտով կակտիվանամ և ամեն բան կպատմեմ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անին ունի սրտի անբավարարություն և առաջիկայում պատրաստվում է վիրահատության: