Հայտնի է` որ հայկական ֆիլմը կներկայացվի «ՕՍԿԱՐ» մրցանակաբաշխությանը

Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է «ՕՍԿԱՐ» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է:

Այս մասին տեղեկացնում է Հայկական Ազգային Կինոակադեմիան: