Անջելինա Ջոլին նյարդային խանգարման ճանապարհին է, հայտնում է աղբյուրը։ Նրա խոսքով՝ դերասանուհին հոգնել է անվերջ դատական գործընթացներից՝ Բրեդ Փիթից բաժանվելու պատճառով։ Զույգը բաժանվել է 2016 թվականին 12 տարվա հարաբերություններից հետո։
Սակայն ունեցվածքի բաժանման հետ կապված հարցերի խաղաղ կարգավորմանը նրանք չեն կարողացել հասնել։ «Անջելինան պարզապես ցանկանում է, որ ընտանիքը խաղաղ ապրի: Բայց Բրեդը հրաժարվում է դրանից, ուստի նա զգում է, որ այլ ելք չունի, քան շարունակել կռվելը, նույնիսկ եթե դա ամբողջովին հյուծում է նրան և հասցնում ծայրահեղության», – բացատրել է աղբյուրը Radar Online-ին:
Ինսայդերը հավելել է, որ դերասանուհին մեծ էներգիա է ծախսում իր աշխատանքի վրա։ Ինսայդերը պարզաբանել է, որ Ջոլին ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլ նաև բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր է։ «Նա հանդիպումների է լինում առավոտյան, կեսօրին և երեկոյան: Նա գրեթե չի քնում, չի ուտում և իրեն ուժասպառ է անում»,- եզրափակել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ նախկին ամուսիններն այժմ կիսում են գինեգործարանը։ Փիթը դատի է տվել Ջոլիին ընդհանուր բիզնեսի բաժնեմասի վաճառքի համար։ Սակայն Ջոլին հայտարարել է, որ Բրեդը խմիչքի արտադրությունից ստացված շահույթը ծախսել է իր հայեցողությամբ և գրեթե սնանկացրել է այն։