Քիմ Քարդաշյանը որդու հետ պայմանագիր է կնքել

Քիմ Քարդաշյանը ստիպել է իր 8-ամյա որդուն՝ Սեյնթին, պայմանագիր կնքել նախքան նա սկսել է իր անձնական YouTube բլոգը։ Այս մասին գործարար կինը խոսել է Ինստագրամ սոցցանցում։

Երեխայի հետ պայմանագիրը պետք է պաշտպանի աստղային ընտանիքը անձնական տեղեկատվության արտահոսքից, ուստի Քիմը խորհուրդ է տվել որդուն չխախտել պահանջները. «Ինձ արգելվում է մեկնաբանել կամ նկարահանել որևէ անձնական ընտանեկան տեղեկություն կամ նկարահանումներ անել, մինչ Նորթը երաժշտություն է ձայնագրում»։

Հայտնի է, թե ինչ պատիժ է նախատեսված խախտումների համար. «Եթե ես չհետևեմ բոլոր կանոններին, մայրս կարող է իմ էջը մասնավոր դարձնել կամ ջնջել իմ հաշիվը»։ Ի դեպ, ամեն հրապարակումից առաջ Սեյնթը պետք է բովանդակությունը ցույց տա Քիմին կամ նրա խնամակալին։