Հոլիվուդյան աստղ Մեթյու Մաքքոնահիի 16-ամյա որդին որոշել է գնալ իր աստղային հոր հետքերով և շուտով կունենա իր դեբյուտը կինոյում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Լևի Մաքքոնահին կնկարահանվի Apple-ի արտադրած «Ռազմիկի ճանապարհը» ֆիլմում։ Հայտնի է, որ ֆիլմը հիմնված է Ջոկկո Վիլլինկի համանուն վեպի վրա։ Մակքոնահիի որդու հետ նախագծում կմասնակցի նաև Ավա Տորեսը, ով առավել հայտնի է «Սուրբ Ծնունդը շոկոլադում» ֆիլմում իր դերով։
Ի դեպ, այս տարվա ապրիլին Լևին իր 14-ամյա քրոջ՝ Վիդայի և 11-ամյա եղբոր՝ Լիվինգսթոնի հետ կարմիր գորգին էր հայտնվել ծնողների հետ, ինչը նրանց համար եզակի դեպք է։