Ջեյմի Ֆոքսը պատրաստվում է առաջին անգամ երկրպագուների հետ կիսվել առեղծվածային առողջական խնդրի մասին, որը նրան հիվանդանոց հացրեց և հազիվ կարողացավ փրկվել 2023 թվականին:
Հոկտեմբերին դերասանը հանդես կգա միանձնյա շոուում, որում, ինչպես խոստացել էր Ինստագրամ սոցցանցում, կխոսի այն ամենի մասին, ինչ է կատարվել իր հետ։ «Ֆոքսը բեմ է բարձրանում՝ հումորով, սրտով և ոգեշնչմամբ կիսելու իր ճանապարհորդությունը՝ հաղթահարելով առողջության լուրջ մարտահրավերը»: – ասվում է ներկայացման թիզերում:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Ջեյմի Ֆոքսը հոսպիտալացվել էր անմիջապես Քեմերոն Դիասի հետ «Back in Action» մարտաֆիլմի նկարահանման հրապարակից։ Դերասանի դուստրը՝ Քորին Ֆոքսը, պատմել է, որ դերասանը սկսել է բարդություններ ապրել երկարատև հիվանդությունների պատճառով։ Այնուհետև ինսայդերներից մեկը հայտնել է, որ աստղը կորցրել է գիտակցությունը նկարահանումների ժամանակ: