Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը երկար ժամանակ անց առաջին անգամ լարված հանդիպում են ունեցել: Նրանք լուծում են ամուսնալուծության հետ կապված հարցերը։
55-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում գտնվող գրասենյակին մոտենալիս: Նա եկել էր մորը՝ Գվադալուպե Ռոդրիգեսին հանդիպելու։ Կես ժամ անց Բենը դուրս է եկել շենքից։
Լոպեսն ու Աֆլեքը չեն տեսել միմյանց այն բանից հետո, երբ նա անցյալ ամիս ամուսնալուծության հայց է ներկայացրել: Ջենիֆերը մեծ ուշադրությամբ է ընտրել հանդիպման հանդերձանքը։ Նա ընտրել է վառ կանաչ տոպ և համապատասխան կիսաշրջազգեստ։ Երգչուհին իր տեսքն ամբողջացրել է բարձր պլատֆորմով կանաչ կոշիկներով և վարդագույն Valentino պայուսակով։
Աֆլեքը շատ ավելի թեթև մոտեցում է ցուցաբերել իր զգեստապահարանի ընտրությանը: Նա նախընտրել է սովորական գրասենյակային տեսք և նույնիսկ մի փոքր մորուք է թողել այտերին։ Երկու ամուսիններն էլ չափազանց լարված տեսք ունեին։
Նախկինում աղբյուրը հայտնել էր, որ Ջեյ Լոն փորձել է վերականգնել հարաբերությունները, սակայն ոչինչ չի ստացվել։ Իրավական փաստաթղթերում նա ամուսնուց բաժանվելու ամսաթիվը նշել է ապրիլի 26-ը։