Անհավատալի է. կանայք հաճախում են գիրանալու դասընթացների

Այսօր զանգվածային բոլոր լրատվամիջոցները հեղեղված են բոդիպոզիտիվիզմի մասին լուրերով: Նոր ուղղությունը քարոզում է հանդուրժողականություն մարդկային բոլոր թերությունների նկատմամբ:
Բոդիպոզիտիվիստները չեն քննադատում ճարպակալությունը, մազակալումը, մաշկային հիվանդությունները և շատ այլ բաներ: Առաջին հայացքից ուղղությունը, պարզապես, հորդորում է սիրել և ընդունել շրջապատի մարդկանց այնպիսին, ինչպին նրանք կան:
Սակայն այսօր բոդիպոզիտիվիզմի նշանակությունն ամբողջովին խեղաթյուրվել է:
Կանայք դադարում են պայքարել գիրության դեմ, հրաժարվում են մարզասրահներից ու հատուկ սննդակարգերից՝ տանելով իրենց դեպի ճարպակալում: Անգամ կան հատուկ դասընթացներ՝ որոնք օգնում են կարճ ժամանակահատվածում քաշ հավաքել: Հիգիենային չհետևելը հանգեցնում է մի շարք մաշկային հիվանդությունների և այլն:
Եթե ուղղությունը շարունակվի պրոպագանդվել այս լույսի ներքո, ապա շուտով բոդիպոզիտիվիզմը կսկսի կործանել մարդկանց:
Ձեզ ենք ներկայացնում գեր մոդելների լուսանկարներ, ովքեր մինչ այս ուղղության տարածումն ավելի քիչ քաշ ունեին, սակայն հասկանալով, որ հավաքելով մի քանի կիլոգրամ կարող են վաստակել մեծ գումարներ՝ նրանք որոշեցին գիրանալ: