Մասկն աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին է

FILE PHOTO: Chief Executive Officer of SpaceX and Tesla and owner of Twitter, gestures as he attends the Viva Technology conference dedicated to innovation and startups at the Porte de Versailles exhibition centre in Paris, France, June 16, 2023. REUTERS/Gonzalo Fuentes/File Photo

Իլոն Մասկը 2027 թվականի դրությամբ աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին է, գրում է The Guardian-ը՝ հղում անելով ֆինանսների ուսումնասիրմամբ զբաղվող Informa Connect Academy խմբի նոր զեկույցին:

Ներկայում  Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է, որն ունի 251 միլիարդ դոլար: Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla, SpaceX մասնավոր հրթիռային  ընկերությունների և X սոցիալական մեդիա հարթակի (նախկինում՝ Twitter) սեփականատիրոջ կարողությունը, ըստ Informa Connect Academy-ի, աճում է միջին տարեկան 110%-ով։

Սակայն զեկույցում նշվում են նաև ուրիշների ձեռնարկատերերի անուններ, որոնք պատրաստվում են տրիլիոնատիրոջ կարգավիճակ ստանալ: Informa Connect Academy-ի վերլուծությունը վկայում է, որ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին Մասկից հետո կդառնա երկրորդը, ով կհասնի տրիլիոնատիրոջ կարգավիճակին: Հաղորդվում է, որ դա տեղի կունենա 2028 թվականին, եթե նրա հարստության տարեկան աճի տեմպը շարունակի մնալ 123%:

Նույն կարգավիճակին 2028-ին կարող են հասնել Nvidia տեխնոլոգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների ինդոնեզացի մագնատ Պրաջոգո Պանգեստուն, եթե նրանց հարստության աճի տեմպերը ևս պահպանվեն։

Բեռնար Առնոն՝ LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի ղեկավարը և աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը՝ մոտ 200 միլիարդ դոլարով, 2030 թվականին կարող է տրիլիոնատեր դառնալ: Նույն տարում նման նվաճում կարող է ունենալ նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: