Բացվել է Ալեն Դելոնի կտակը

Օգոստոսին մահացած ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաները ստացել են հոր կտակը։ Այս մասին հայտնում է Figaro թերթը։

Կտակը Շվեյցարիայից պատվիրված փոստով ուղարկվել է ավագ որդուն՝ Էնթոնիին, կրտսեր որդուն՝ Ալեն-Ֆաբիենին և դստերը՝ Անուշկային։ Նշվում է, որ եթե ժառանգները ցանկանում են վիճարկել կտակը, ապա դա պետք է անեն մեկ ամսվա ընթացքում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ալեն Դելոնն իր երեխաներին թողել է մոտ 300 միլիոն եվրո ընդհանուր գումարի ժառանգություն։ Ըստ կտակի՝ Անուշկան կստանա այս գումարի 50 տոկոսը, իսկ որդիներին՝ նրա կարողության 25-ական տոկոսը։

Աղբյուր` Panorama.am