Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը

Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքին ջնջել է ոչ միայն իր կյանքից, այլև սեփական մարմնից։ Երկրպագուները նկատել են, որ այլևս չկա աստղի ամուսնուն նվիրված դաջվածքը։

Ջեյ Լոն շարունակում է լռել ամուսնալուծության մասին, սակայն երկրպագուներն ամեն ինչ հասկանում են առանց խոսքերի։ Տորոնտոյի փառատոնի կարմիր գորգի վրա դերասանուհի-երգչուհին հայտնվել է բաց զգեստով։ Համացանցի ուշադիր օգտատերերը անմիջապես նկատել են, որ նրա մարմնից նկատելի դաջվածք է անհետացել։ Անցյալ Վալենտինի օրվա համար Բենը և Ջենը միասին զույգ բոդի-արթ են արել, որը միահյուսում է նրանց անունները:

«Ջենիֆեր Լոպեսը ջնջել է այն դաջվածքը, որն արել է Բեն Աֆլեքի համար», «Անսահմանությունն ավարտվեց», «Հետաքրքիր է՝ Աֆլեքը դեռ ունի՞ դաջվածքը»,- գրում են համացանցի օգտատերերը:

Երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից՝ ամուսնության երկրորդ տարեդարձին։Ջեյ Լոն որպես բաժանման օր նշել է ապրիլի 26-ը։ Երգչուհին պաշտոնապես պահանջել է իրեն վերադարձնել նախկին ազգանունը։