Հաղորդավար, դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կիսվել նորությամբ:
«Մեր առաջին համագործակցությունն է կաբարե ժանրում, այն պահից, երբ սկսեցինք փորձերը, պարզ էր, որ առանձնահատուկ բան է ստեղծվում: Անհամբերությամբ սպասում եմ այս աշխույժ, դինամիկ նախագիծը կյանքի կոչելուն»,- գրել է հաղորդավարը:
Նա նշել է, որ սա իր դեբյուտն է կաբարե-շոուում, որտեղ հանդես է գալու որպես հաղորդավար: Շոուի պրեմիերան տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Հայտնում է Tert.am-ը: