Ջուդ Լոուի 23-ամյա դուստրը բաժանվել է ֆուտբոլային աստղից

23-ամյա Այրիս Լոուն՝ Ջուդ Լոուի դուստրը, բաժանվել է ֆուտբոլիստ Թրենտ Ալեքսանդր-Առնոլդից՝ հինգ ամիս հանդիպելուց հետո։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

«Կյանքն իսկապես նրանց երկուսի համար չափազանց հագեցած կլինի շուտով: Թրենտի ժամանակացույցը հագեցած է խաղերով, իսկ Այրիսը աշխատանք ունի ամբողջ աշխարհում», – հրատարակությանը հայտնել է անանուն աղբյուրը: Հստակեցվում է, որ նախկին սիրահարներն ամբողջ ամառը միասին են անցկացրել։

Հիշեցնենք, որ աստղերի սիրավեպի մասին սկսել են խոսել այն բանից հետո, երբ նրանց նկատել են ժամադրության գանլիս՝ «Լիվերպուլ»-«Վեսթ Հեմ» հանդիպման ավարտից հետո: «Նրանք շատ անկաշկանդ ու երջանիկ տեսք ունեին և պարզապես շրջում էին երկու սովորական երիտասարդների նման, որոնք լավ ժամանակ էին անցկացնում: