Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն անկեղծ լուսանկարվել է տղամարդկանց համար նախատեսված GQ ամսագրի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է երգչուհու Instagram-ի էջում։
43-ամյա հայտնին հրապարակել է մի շարք նկարներ նկարահանումների ընթացքից։ Լուսանկարներից մեկում փոփ երգչուհին կեցվածք է ընդունել աթոռակին նստած։ Նա կրում է կիպ զգեստ՝ թափանցիկ տոպով։ Զգեստի ծալքերը հազիվ են ծածկում արտիստի մերկ կուրծքը։
Մյուս կադրերում Բեյոնսեն նկարահանվել է կիպ սև զգեստով՝ խորը դեկոլտեով։ Նրա տեսքը լրացնում է հսկայական վզնոցը՝ թանկարժեք քարերով և երկար ականջօղերով։ Բացի այդ, հայտնին ցուցադրել է իր կազմվածքը՝ rhinestones-ի թափանցիկ զգեստով, որի վերնամասը զարդարված է փետուրներով։








