Ամերիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր և ձեռնարկատեր Սելենա Գոմեսը նկարահանվել է Vanity Fair փայլուն ամսագրի համար՝ համարձակ կերպարներով: Համապատասխան հրապարակումը հայտնվել է երգչուհու Instagram-ի էջում։
Այսպիսով, մի լուսանկարում 32-ամյա հայտնին հայտնվել է խոհանոցի սեղանին նստած։ Նա տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել ժանեկավոր զարդարված կիպ թափանցիկ կոմբինեզոնով։ Ընդ որում՝ հրապարակված կադրերում երևում է, որ կտորի տակ խորը դեկոլտեով սև բոդի է։
Բացի այդ, Գոմեսը փորձել է կորսետ, որը մասամբ մերկացրել է նրա կուրծքը, և կաշվե մինի կիսաշրջազգեստ։ Աստղը հրապարակման շապիկի համար կեցվածք է ընդունել սև բայքերական բաճկոնով՝ այն իջեցնելով ուսերից։







