Տեսահոլովակի պրեմիերա. Սոֆի Մխեյան՝ «Աշխարհից աշխարհ»

Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ, այն կոչվում է «Աշխարհից աշխարհ»: Երգի խոսքերի հեղինակն է Հարութ Թիզյանը, երաժշտությունը՝ Վարդան Գալստյանինն է, գործիքավորել է Մարտին Միրզոյանը:

«Իմ աշխարհում սերը հավերժ է: Վայելե՜ք սիրո ամեն ակնթարթը»,- ինստագրամյան էջում տեսահոլովակին կից գրել է երգչուհին: