Բեյոնսեն բացատրել է՝ ինչու իր նոր երգերը տեսահոլովակներ չունեն

Բեյոնսեն որոշել է իր երկրպագուներին թողնել առանց տեսահոլովակների իր նոր երգերի համար։ Նա դա բացատրել է որպես սկզբունքային դիրքորոշում։

Երգչուհին, ով հայտնի է իր բարձրորակ վոկալով, այս անգամ որոշել է աշխատել առանց վիզուալ էֆեկտների։ Այս մասին նա խոսել է GQ-ին տված հարցազրույցում։ 2022 Renaissance և 2024 Cowboy Carter ալբոմները կմնան միայն աուդիո տարբերակով:

«Կարևոր է, որ անվերջ վիզուալիզացիայի դարաշրջանում աշխարհը կարողանա կենտրոնանալ ձայնի վրա: Երաժշտությունը մարսելու, ուսումնասիրելու և հասկանալու համար ամիսներ են պահանջվում: Նրան անհրաժեշտ է տարածք ինքնուրույն շնչելու համար: Երբեմն վիզուալը կարող է շեղել ուշադրությունը որակից»,- հրապարակմանը ասել է երգչուհին։